ԼՐԱՀՈՍ
25 Mar 2025

««Քաղաքացիական պայմանագիրը» ՝ որպես ռեժիմ, արդեն սպառված է»․ Մելքոնյան

««Քաղաքացիական պայմանագիրը» ՝ որպես ռեժիմ, արդեն սպառված է»․ Մելքոնյան

«Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններն առանցքային նշանակություն ունի նիկոլական ռեժիմի համար։ Վարկանիշի կտրուկ անկումով պայմանավորված իշխող հակապետական խմբակն այս կիրակի ջանք չի խնայելու հնարավորինս շատ ներկայացվածություն ունենալ Գյումրու ավագանիում՝ իշխանության հետագա պահպանման հիմքերը դնելու համար:

 

Ճիշտ է, դա նրանք փորձելու են անել ոչ թե ժողովրդավարական մեթոդներով, այլ վարչական ռեսուրսի, ընդդիմադիր թեկնածուների վրա ճնշումների, նույնիսկ ընտրողների բացահայտ շանտաժի միջոցով։

 

Այդ պատճառով մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրությունները կարող են քաղաքական բեսպրեդելի օրինակ դառնալ։ Երեկվանից հիստերիկ վիճակից չի կարող դուրս գալ «Մեր Նազելին», որին հանգիստ չի տալիս Դաշնակցությունը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, ինչպես նաև «Սրբազան պայքար» շարժումը և երիտասարդների կողմից անցկացված ակցիան Գյումրիում։

 

Նախկին բոլոր իշխանություններին ծառայություններ մատուցած տիկինն այդպես էլ մնաց նույնը՝ ցինիկ, ապազգային ու վաճառված։ Հայաստանի ազգային շահերը դավաճանած իշխանությունների վարքագծի օրեցօր փոփոխությունը բացատրվում է այն զգացողությամբ, որ նրանք գիտակցում են մոտալուտ պարտությունը։ Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի որոշ անդամներ ավելի հիստերիկ են դառնում։ Բայց իզուր, ավելորդ ջղաձգումները չի կարող նրանց փրկել քաղաքական պարտությունից, դա բացառվում է:

 

«Քաղաքացիական պայմանագիրը» ՝ որպես ռեժիմ, արդեն սպառված է: «Քաղաքացիական պայմանագիրը» որպես բռնապետական ու ապազգային իշխանություն արդեն պարտված է… Մարդիկ հիշում են ամեն ինչ․․․»։

 

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան