ԼՐԱՀՈՍ
24 Mar 2025

Ալ Ռիադում ընթանում են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները

Ալ Ռիադում ընթանում են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները

Ալ Ռիադում ընթանում են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։ Այն կանցկացվի փակ ձևաչափով․ հայտնում է TACC-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ երեկ Ալ Ռիադում հանդիպում էր տեղի ունեցել ԱՄՆ–ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Հանդիպման մասին գրառում էր արել Ուկրաինայի ՊՆ նախարար Ռուստեմ Ումերովը։

«Մենք իրականացնում ենք Ուկրաինայի նախագահի հրահանգը՝ հասնելու արդար խաղաղությանը և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Օրակարգում ընդգրկված են առաջարկներ՝ էներգետիկ օբյեկտների և կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանության համար։ Այսօր մենք քննարկում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցեր․ մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես էներգետիկայի փորձագետներ, այնպես էլ ռազմածովային և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ»։

 

Փոխանցում է ABCmedia-ն