ԼՐԱՀՈՍ
12 Mar 2025

«Ինչպես Արցախ վերադառնալու թեման են ուզում փակել, այնպես էլ արցախցիների՝ Հայաստանում մնալու թեման»․ Գեղամ Ստեփանյան

«Ինչպես Արցախ վերադառնալու թեման են ուզում փակել, այնպես էլ արցախցիների՝ Հայաստանում մնալու թեման»․ Գեղամ Ստեփանյան

«Ինչպես Արցախ վերադառնալու թեման են ուզում փակել, այնպես էլ արցախցիների՝ Հայաստանում մնալու թեման։

Արցախցիների հավաքականության պահպանությունը գործող իշխանության համար գլխացավանք է, որովհետև դա պահպանելու է վերադարձի պահանջատիրությունը, Արցախի նկատմամբ մեր իրավունքների պահանջատիրությունը։

Արցախցիներին տրվող աջակցության ծավալը և ձեռք բերվող գույքի արժեքն անհապատասխան են, իսկ բոլոր բանկերը արցախցիներին համարում են անբարեխիղճ վարկառուներ, քանի որ շրջափակման հետևանքով ունեցել են ժամկետանց վարկեր։

Որքան էլ փորձում են մեր մտքում փակել Արցախի թեման, դա հնարավոր չի լինում․ մարդիկ այնտեղ ապրել են արժանապատիվ կյանքով և մշտապես ձգտելու են ապրել իրենց հայրենիքում։ Ես նրանցից մեկն եմ։

Մեր տանը չկա մի օր, որ վերադարձի մասին խոսք չլինի։ Իրական վիճակը հասկանում ենք, բայց միևնույն ժամանակ, հոգու խորքում պահում ենք վերադրաձի գաղափարը»։

 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան