ԼՐԱՀՈՍ
12 Mar 2025

«Քաղաքացիներից շատերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին միանալու արժանապատվության վերականգնմանն ուղղված պայքարին»․ Դանիելյան

«Քաղաքացիներից շատերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին միանալու արժանապատվության վերականգնմանն ուղղված պայքարին»․ Դանիելյան

«Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օր էր։

Մեր հայրենակիցներին մտահոգում էր գյուղատնտեսության, անասնապահության բարձիթողի վիճակը, կադաստրային, ինչպես նաև՝ քաղաքային կառավարման հետ կապված խնդիրները։

Գովելի է, որ բացի կոնկրետ խնդիրներից, մեր քաղաքացիներին, առաջին հերթին, հուզում է երկրում տիրող իրավիճակը, անվտանգային հարցերը, Բաքվում պահվող գերիների ճակատագիրը։

Նրանցից շատերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին միանալու արժանապատվության վերականգնմանն ուղղված պայքարին»։

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան