ԼՐԱՀՈՍ
12 Mar 2025

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Սերժ Սարգսյանին, վերաբերում է Իսակովի պողոտայի հողերի օտարմանը։ Մասնավորապես, Իսակովի պողոտայում գտնվող, ՊՆ հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածքն, ըստ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի, օտարվել է 2005-2006 թվականներին, երբ ՀՀ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր։ Ըստ քրեական գործի՝ այս հողերն իբրև օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով: Այս քրեական գործից անջատվել են Վաչագան Ղազարյանի և 2005-2006 թվականներին Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Սարգսյանի մասերն ու ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Այժմ ՔԿ-ն մեղադրում է Սերժ Սարգսյանին՝ 8 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու հատկանիշներով։

 

Ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացված մեղադրանքն անհեթեթություն էր գնահատել։ Մակինյանը նաև մտահոգվություն էր հայտնել, որ նոր արհավիրք է սպասվում երկրին, որովհետև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում՝ երկրին սպասվող արհավիրքներից առաջ։

Աղբյուր` Փաստինֆո