ԼՐԱՀՈՍ
08 Mar 2025
ԱԱԾ փորձառու սպա Արամ Գասպարյանին դատարանը 2 ամսով տնային կալանքի ենթարկեց

Երեկ՝ մարտի 7-ին ձերբակալվել էր շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը, նրա նկատմամբ ներկայացվել էր կալանավորման միջնորդություն։
Այն մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։ Վերջինս Գասպարյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք։
Հիշեցնենք, որ Արամ Գասպարյանը ժամանակին հայտնի է եղել բազմաթիվ հանցանքներ կանխելու վարքագծով։ Իսկ հիմա՝ Գասպարյանին մեղսագրվում են Սյունիքում 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դեպքերը, իբր նա հանդիսացել է այդ դեպքերի կազմակերպիչներից մեկը։
Ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս միջադեպը հիշատակեց ընդամենը մի քանի օր առաջ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում։ Եվ ահա՝ ընդամենը օրեր անց, Գասպարյանը հայտնվում է ձերբակալվածների ցանկում, ապա՝ հայտնվում տնային կալանքի տակ։