ԼՐԱՀՈՍ
07 Mar 2025
«Եթե համախմբման խնդիր կա, ապա ես կոչ կանեմ համախմբվել «Սրբազան պայքարի» շուրջ»․ Արա Ռոստոմյան

«Աշխարհը, ժողովուրդները կռվում են, որ հող չտան, սրանք հող են տալիս, որ պատերազմ չլինի: Սրանք թարս են: Լավ, ապրելն ո՞ւմ է պետք, որ պիտի ապրես առանց արժանապատվության:
Ես չեմ պայքարում զուտ Հայաստանը չկորցնելու համար, ես պայքարում եմ, որ Արցախը հետ բերենք: Արցախը պահելը մեր տղաների տեսլիքն է եղել:
Իմ որդին գիտակցված է գնացել առաջնագիծ, մահից երբեք չի վախեցել: Ինձ համար որդիս դեռ Արցախում է, պայքարի մեջ է, ես էլ պայքարով պիտի հասնեմ մեր նպատակին:
Որդուս Եռաբլուրում չեմ տեսնում: Ամեն անգամ նրա լուսանկարի մոտ ասում եմ` ինձ ուժ տուր, որ պայքարեմ, ուրիշ բան չեմ ասում՝ ո՛չ առողջություն տուր, ո՛չ ներիր: Թող «ներիր» ասեն այն ծնողները, ովքեր 2018-ին ընտրեցին Նիկոլին»:
Արա Ռոստոմյան
«Որդիների կանչ» ՀԿ-ի համահիմնադիր