ԼՐԱՀՈՍ
07 Mar 2025
ԱՄՆ-ը սպառնացել է Կիեւին բացահայտել կոռուպցիոն դեպքերը, եթե հրաժարվի օգտակար հանածոների գործարքից

Ամերիկյան կողմը սպառնացել է Ուկրաինային բացահայտել պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի դեպքերը, եթե Կիեւը հրաժարվի օգտակար հանածոների գործարքից։ Այս մասին գրում է «The Washington Post»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը։
«Որպես ճնշման գործիք՝ ամերիկացիները նաև սպառնացել են բացահայտել պաշտոնյաների միջև ենթադրյալ կոռուպցիայի դեպքերը: Ինձ ասացին, որ Սպիտակ տունը նույնիսկ կապ է հաստատել Զելենսկու գլխավոր քաղաքական մրցակցի՝ գեներալ Վալերի Զալուժնիի հետ»,- գրել է հոդվածագիրը։
Իգնատիուսի խոսքով՝ մինչև Զելենսկու այցը Սպիտակ տուն ԱՄՆ վարչակազմի «կարգախոսն» է եղել՝ «Ստորագրիր, ստորագրիր, ստորագրիր»։
Աղբյուրը՝ MediaHub