ԼՐԱՀՈՍ
26 Feb 2025

Թրամփը պատրաստվում է «gold card»-եր վաճառել

Թրամփը պատրաստվում է «gold card»-եր վաճառել

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է շուտով «gold card»-եր վաճառել։ Այն հարուստ օտարերկրացիներին հնարավորություն կտա ապրել ու աշխատել ԱՄՆ-ում, կարժենա 5 մլն դոլար։ Այս մասին գրում է CNN-ը։

 

«Կա «green card», սա «gold card»-է։ Մենք պատրաստվում ենք դրա համար 5 մլն դոլար գին սահմանել, այն ձեզ կտա «green card»-ի արտոնությունները, ինչպես նաև հնարավորություն կտա  քաղաքացիություն ձեռք բերել։ Հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ այս քարտը գնելով»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։

 

Թրամփն ասել է, որ քարտերի վաճառքը կմեկնարկի երկու շաբաթից, ըստ նրա, միլիոնավոր քարտեր են վաճառվելու։

 

Հարցին, հնարավո՞ր է՝ այդ քարտերը վաճառվեն ռուս օլիգարխներին, Թրամփն ասել է. «Այո, հնարավոր է։ Ես ճանաչում եմ ռուս մի քանի օլիգարխների, որոնք լավ մարդիկ են»։

 

Հայտարարության ընթացքում Թրամփի կողքը կանգնած առևտրի նախարար Հովարդ Լութնիկը մանրամասնել է՝ նոր քարտը կփոխարինի կառավարության EB-5 ներգաղթային ներդրողների վիզային ծրագրին, որը թույլ է տալիս օտարերկրյա ներդրողներին գումարներ դնել ԱՄՆ նախագծերի վրա, որոնք աշխատատեղեր են ստեղծում, իսկ հետո դիմել ԱՄՆ ներգաղթի վիզա:


Քարտը տրամադրելուց առաջ գնորդները ստուգման են ենթարկվելու։

 

 

Աղբյուրը՝ Yerevan.Today