ԼՐԱՀՈՍ
21 Feb 2025
Պեսկովը հերքում է, որ Ռուսաստանը պահանջել է դուրս բերել ՆԱՏՕ-ի զորքերը Արևելյան Եվրոպայից

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը պահանջել է դուրս բերել ՆԱՏՕ-ի զորքերը Արևելյան Եվրոպայի երկրներից Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ։
Լրագրողների հետ զրույցում Կրեմլի ներկայացուցիչը համապատասխան տեղեկությունը ոչ հավաստի է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նման պահանջներ չի ներկայացրել և չի էլ ծրագրում դա անել՝ գրում է Комсомольская Правда-ն
Ավելի վաղ Պեսկովը պարզաբանել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումն անհնար է առանց Եվրոպայի անվտանգության խնդիրների լուծման։
Աղբյուր` Փաստինֆո