«Պիտի պատժվեն նրանք, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին»․ Էդգար Ղազարյան

Վաղ, թե ուշ մեղադրյալի աթոռին են հայտնվելու նրանք, ովքեր այսպիսի մեղադրանքներ են ներկայացնում իշխանության ընդդիմախոսներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Վստահ եմ՝ նրանք իրենց հետ այստեղ կբերեն Նիկոլ Փաշինյանին, Վահե Գրիգորյանին, ՍԴ բազմաթիվ դատավորների, և այդ մարդիկ այստեղ կինեն մեղադրյալի կարգավիճակում»,- ասաց Ղազարյանը։
Նա նաև նշեց, որ իրեն թիրախավորել են քննադատության, խոսքով իր դիրքորոշումն արտահայտելու համար, այնինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր իրենց խոսքով ու գործողություններով պետական դավաճանություն են իրականացրել։
«Ոչ մի մարդ չի կարող Հայաստանում խոսք ասելու համար պատժվել, բացի նրանցից, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին։ Բացի նրանցից, ովքեր իրականացրել են պետական դավաճանություն։ Ա՛յ իրենք պիտի պատժվեն իրենց խոսքի համար, որ իրենց խոսքով, իրենց գործողություններով իրականացրել են պետական դավաճանություն»,- ընդգծեց Ղազարյանը։