ԼՐԱՀՈՍ
17 Jan 2025

«Կոչ եմ անում անվերապահ աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին»․ Բագրատ Սրբազան

«Կոչ եմ անում անվերապահ աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին»․ Բագրատ Սրբազան

«Գրեթե մոռացության է տրված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես հայ գերիների Բաքվի բանտերում տառապանքի մատնված լինելու հանգամանքը։

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս այսօրվա «իշխանությունների», շարունակում է տեր չկանգնել իր զավակներին ու խրախուսում է նրանց պատանդառության հանգամանքը։ Սակայն Հայաստան աշխարհը, հայ հասարակությունը և հայկական սփյուռքը նույնական չեն այսօրվա «իշխանությունների» հետ։ Եվ մեր պատասխանն ու մեր վերաբերմունքը պետք է միանգամայն տարբեր լինեն այն վախվորած, դավաճանական և թշնամական շահերից բխող գործելակերպից, որը որդեգրել են այսօրվա «իշխանությունները»։

Պատանդառված մեր հայրենակիցներից բռնությամբ կորզված որևէ ցուցմունք չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար։

Ձեզ հետ ենք, սիրելի՛ եղբայրներ»

 

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան