ՊԱՐԱԴԻԳՄ
22 May 2017

Իրանում հետընտրական գործընթացների համար չկա պարարտ հող. Վարդան Ոսկանյան

Իրանում տեղի են ունեցել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:

Ըստ էության, Իրանում տեղի են ունեցել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, բնականաբար, մահմեդական ժողովրդավարություն քարոզող այն քաղաքական համակարգի ներսում, որն առկա է Իրանում: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ Իրանում ընտրական գործընթացներից դժգոհողներ չկան: «Իհարկե, կան մարդիկ, որոնք կուզեին, որ մեկ այլ թեկնածու ընտրվեր, բայց ընտրական գործընթացներից դժգոհների զանգված Իրանում, կարծես, չկա»,-նշում է իրանագետը:


Հատո՞ւկ, թե ՞ պատահականություն. «Իրանական CNN» անունը ստացած իրանական լրատվամիջոցը` նախագահ Ռուհանիի վերընտրվելու առթիվ ստացված շնորհավորական հեռագրերի առաջին եռյակում, տվել է Հայաստանի նախագահի անունը: «Եթե առաջին երկուսի` Տաջիկստանի ու Աֆղանստանի պարագայում ամեն ինչ պարզ է, նրանք պարսկախոս երկրներ են,ապա Հայաստանի դեպքում հետաքրքիր միտում էր: Եթե դա հատուկ էր, ապա վկայում է, որ իրանցիները Հայաստանը համարում են «հարազատ երկիր»: Ամեն դեպքում` հաճելի է եւ ազդում է նաեւ լսարանի որոշակի հատվածի վրա»,-նկատում է Ոսկանյանը:


Իրանի ընտրական, հետընտրական գործընթացների, Իրան-աշխարհ, ինչպես նաեւ հայ-իրանական հարաբերությունների մանրամասները` «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: