Ովքեր ընտրակաշառքի միջոցով իշխանություն են ստանում, կաշառքի միջոցով էլ պահելու են այն. Հայկ Կոնջորյան
«Պարադիգմ» հաղարդաշարի տաղավարում քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հյուրն է թիվ 2 ընտրատարածքում «Ելք» դաշինքի թեկնածու Հայկ Կոնջորյանը: Արդյո՞ք այսօրվա ընտրողը գիտակցում է իր ընտրության կարևորությունն ու դրա շնորհիվ իրավական, ժողովրդավար ու կայուն պետություն կերտելու բանաձևը, թե, ելնելով սոցիալ-տնտեսական խնդիրներից, լուծում է իր օրվա հացի խնդիրը: Հայկ Կոնջորյանը ընդգծում է՝ ընտրողն այսօր կենտրոնացած է կենցաղային խնդիրների վրա և ընտրությունները դիտարկում է որպես դրանք լուծելու եղանակ: Կոնջորյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ է ընտրողների հետ անհատական շփումների միջոցով կայուն և զարգացած երկիր ունենալու իդեալիստական գաղափարը երկրայինից իջեցնել երկնային մակարդակ: Կոնջորյանը վստահ է՝ երկրում իշխանության պետք է հասնել ընտրութունների միջոցով, որովհետև բռնությամբ ձեռք բերված իշխանությունը հետո պահպանվելու է բռնությամբ: