ԼՐԱՀՈՍ
26 Mar 2025

«Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել»․ Ոսկանյան

 «Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել»․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակությանը համոզել է, թե Հայաստանի հետ հնարավոր ցանկացած պատերազմ, իբր, տևելու է ընդամենը մի քանի օր։


Այս առումով արհեստածին Ադրբեջանի առնվազն հասարակությունը պատրաստ չէ և չի էլ ցանկանում ունենալ լայնածավալ պատերազմ, որովհետև դեռ թարմ են 44-օրյա և Արցախի 1-օրյա պատերազմների ընթացքում մեր հասցրած խորը վերքերը։

Նման պատերազմն ավելորդ ռիսկայնություն է պարունակում նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել դրա միանաշնակորեն հեշտ և հաղթական ելքը Բաքվի բաշիբոզուկների համար, ինչը հղի է անձամբ Բաքվի բռնապետի իշխանության սասանման վտանգով։

Հետևաբար, Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել։

Այս առումով թշնամու զսպման շատ արդյունավետ գործիքակազմ կարող է դառնալ բոլոր ուղղություններով այնպիսի ներհայաստանյան պատրաստությունը, որի պայմաններում Հայաստանի վրա հարձակման դեպքում Բաքվի բարբարոսական վարչախումբը աներկբայորեն բախվելու է հենց լայնածավալ և անկանխատեսելի ելքով պատերազմի, ինչի ցանկությունը իրականում չունեն ո՛չ արհեստածին Ադրբեջանի հասարակությունը, ո՛չ էլ Բաքվի բռնապետն անձամբ։

 

#թշնամու_իրական_վիճակը»

 

Իրանագետ Վարդան Ոսկանյան