ԼՐԱՀՈՍ
19 Mar 2025

«Ստացվում է, թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում»․ Գեղամյան

 «Ստացվում է, թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում»․ Գեղամյան

«Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը 7,5 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել իմ ու ձեր հարկերից, որպեսզի Հայաստան բերի 10 թուրք լրագրողի։

Եթե նույնիսկ մի կողմ դնենք հայտարարտված նպատակի անիմաստությունը (այն է՝ Թուրքիայի լսարանին ներկայացնել Հայաստանի տեսակետները), ապա նույնիսկ քարոզչական այս պրիմիտիվ գործը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը տապալալ է. թուրք լրագրողները պատրաստել են հակահայկական ռեպորտաժներ ու նյութեր, որոնցում բացի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից ոչ մի այլ բան չկա:

 

Ստացվում է, թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում»։



պ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան