ԼՐԱՀՈՍ
14 Mar 2025
«Ընդդիմությունը շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու ձեր մարմաջին»․ Քրիստինե Վարդանյան

«Դուք ստացել եք մի համաձայնագիր, որն արտացոլում է Ադրբեջանի բոլոր պահանջները ու հայտարարում եք, որ դա փոխզիջումային փաստաթուղթ է։ Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։
Ադրբեջանը հրապարակային նախապայման է դնում Սահմանադրություն փոխելու, պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
Ադրբեջանը ձեր բանակցությունների արդյունքում 200 քառակուսի կիլոմետր զորքով զավթել է Հայաստանի տարածքը։ Այսպե՞ս է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը։
Ձեր համար Ամենայն հայոց կաթողիկոսը ռևանշի՞ստ է։ Պայքարելու՞ եք նրա դեմ։
Այն հայտարարությունից, որ դուք ամեն ինչ համաձայնեցրել եք մեկ ժամ անց, Ադրբեջանը ևս երկու նոր նախապայման է առաջ քաշում»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան