ԼՐԱՀՈՍ
14 Mar 2025

«Փաշինյանը կապիտուլյացիա բերեց Հայաստան»․ Բենիամին Մաթևոսյան

«Փաշինյանը կապիտուլյացիա բերեց Հայաստան»․ Բենիամին Մաթևոսյան

«Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա բերեց Հայաստան։ Եվ դա այն դեպքում, երբ Բաքուն արդեն հասցրել է նոր պայմաններ առաջ քաշել «խաղաղության ճանապարհին» (դրամական փոխհատուցում, «պատերազմական հանցագործների» արտահանձնում, Սահմանադրության փոփոխություն)։

Նկատենք նաև, որ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, որ «մենք ճանապարհ ենք տալու» Ադրբեջանին։

Ամեն ինչ կարող է ավարտվել նրանով, որ միջանցքը տրամադրվի նույնիսկ առանց «խաղաղության պայմանագրի»:

Ամբողջական ֆիասկո։ Դիտավորյալ ստեղծված ֆիասկո։

Բայց ամեն ինչ ապարդյուն: Էրդողանը անվտանգության երաշխիքներ չի տա»։

Քաղաքագետ
Բենիամին Մաթևոսյան