ԼՐԱՀՈՍ
10 Mar 2025
«Արցախի ժողովրդիհիմնարար իրավունքների պաշտպանությանհանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը, Երևանում, ամբողջ կազմով»․ Օսկանյան

«Արցախի ժողովրդիհիմնարար իրավունքների պաշտպանությանհանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում ամբողջ կազմով։
Հանդիպման ընթացքում հանձնաժողովըգնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորելծրագրային հետագա քայլերը։
Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովինախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։
Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովումը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը»։
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյան