Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը բացատրել, թե ինչ կարող է անել Փաշինյանը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել ՀՀ իշխանություններին ավելի ակտիվ ներգրավվել Բաքվի բանտերից բանտարկյալների ազատ արձակման գործում և բացատրել, թե ինչ կարող է անել Փաշինյանը։
«Բանտարկյալների ազատ արձակումը հայտարարեք որպես առաջնահերթություն, հրավիրեք ասուլիս, հոդված գրեք առաջատար պարբերականում,
Հանդիպեք բանտարկյալների ընտանիքների հետ, խնդրեք ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին դիտորդներ ուղարկել «դատավարություններին»,
Բաքվում դեսպանատներ ունեցող դաշնակից երկրներին կոչ արեք ուղարկել իրենց ներկայացուցիչներին «դատավարություններին»,
Դիմեք ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդներին,
Շարունակեք դատավարությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պահանջեք ՄՔԴ դատախազին Լեռնային Ղարաբաղից Հայաստան 120 000 հայերի արտաքսման վերաբերյալ հետաքննություն սկսել,
Դիմեք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ՝ խնդրելով օգնել ազատ արձակել գերիներին»։
Աղբյուրը՝ Yerkir.am