ԼՐԱՀՈՍ
03 Mar 2025
«Մեզ զավթել են ներսից»․ Լարիսա Ալավերդյան

«Արցախը կայացել է երբևէ միջազգային իրավունքով Ադրբեջանին չպատկանող տարածքներում: Եթե սա չպնդենք, ապա մեզ կարող են գցել Ադրբեջանի կազմում ինքնորոշման ծուղակը:
Ադրբեջանը Բաքվում դատում է միջազգային իրավունքը, քանի որ միջազգային իրավունքի նորմերի ներքո է կայացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Եթե Բաքվի «դատարանը» Արցախի ռազմաքաղաքական վերնախավին տեռորիստներ ճանաչի, ապա Ադրբեջանը կարող է դատական գործընթաց սկսել Մինսկի խմբի համանախագահող երկրների դեմ, որովհետև ֆինանսավորել են Արցախը:
Միասնություն կարող է լինել Հայաստանի ինտելեկտուալ և հոգևոր վերնախավում: Նրանցից 1%-ն էլ կարող է վերադարձնել հայ ժողովրդի իղձերը, ներուժը, որը քնացվում կամ սպանվում է այժմ»:
Լարիսա Ալավերդյան
ՀՀ առաջին ՄԻՊ