ԼՐԱՀՈՍ
28 Feb 2025

«Մեր գերիներն ամեն օր ենթարկվում են նվաստացման և կտտանքների, ինչը մեր բոլորի նվաստացումն է»․ Ոսկանյան

«Մեր գերիներն ամեն օր ենթարկվում են նվաստացման և կտտանքների, ինչը մեր բոլորի նվաստացումն է»․ Ոսկանյան

«Մենք մոռացել ենք, որ մերձավորարևելյան հինավուրց ազգ ենք, և այս տարածքում պատիվն ու արժանապատվությունը շատ թանկ հասկացություններ են։

Գրեթե ամբողջովին հողին հավասարեցված Գազայում պաղեստինցիները կարողանում են իսրայելական բանտերից ազատել տալ հազարավոր իրենց հայրենակիցների՝ նրանց փոխանակելով իսրայելցի գերիների և նույնիսկ նրանց աճյունների հետ։

Հակամարտության երկու կողմերի համար էլ սեփական գերիների և նույնիսկ նրանց աճյունների վերադարձի հարցը համազգային պատվի և արժանապատվության խնդիր է, ինչը չի կարող պարզ մարդկային հարգանք չառաջացնել։

Մինչդեռ մեր գերիները Բաքվի բարբարոսական վարչախմբի պիղծ ձեռքերում ամեն օր ենթարկվում են նվաստացման և կտտանքների, ինչը մեր բոլորի նվաստացումն է, մեր ազգային պատվի ու արժանապատվության ոտնահարումը»։

Իրանագետ Վարդան Ոսկանյան