«Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյունները ահաբեկչական հարձակման բոլոր նշաններն ունեն»․ Զախարովա

Ֆրանսիայի Մարսել քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է BFMTV-ն։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան, հաղորդում է BFMTV-ն։
Ըստ ամենայնի, անհայտ անձինք հրկիզող խառնուրդով երկու տարա են նետել հյուպատոսության տարածքում գտնվող այգի։ Դեպքի վայրի մոտ հայտնաբերվել է գողացված ավտոմեքենա։ Նախնական տեղեկություններով՝ խոսքը միայն նյութական վնասի մասին է, պարզաբանում է Valeurs Actuelles ամսագրի թղթակիցը։
Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյունները ահաբեկչական հարձակման բոլոր նշաններն ունեն, ՏԱՍՍ-ին ասել է Մարիա Զախարովան։
Մոսկվան Ֆրանսիայից պահանջում է համալիր միջոցներ ձեռնարկել ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում պայթյունները հետաքննելու համար, ասել է նա:
Ռուսաստանը Փարիզից պահանջում է քայլեր ձեռնարկել ռուսական օտարերկրյա կառույցների անվտանգության ամրապնդման համար:
Աղբյուրը՝ 168․am