«Մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից»․ Գեղամյան

«Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի կամ Լևոն Մնացականյանի տեղում` Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը:
Որովհետև մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից:
Ու էդ վտանգը հավերժ կախված է լինելու բոլորիս վրա, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այն իշխանությունը, որ հանգիստ շարունակում է տիրել` կարծես ոչինչ չկա ու «որպես բարի կամքի դրսևորում» հերթական զիջումն անում թուրք-ադրբեջանական կողմին:
Իրենք մեզ բոլորիս վաղուց զիջել են, հիմա մաս-առ-մաս թուրքերը վերցնում են:
Կփոխենք իրենց, վիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Չէ, ամենավատ սցենարն ուրեմն առջևում է:
հ.գ. հարցի բարոյական կողմին չեմ անդրադառնում: Դատում են մեզ բոլորիս ու եթե այսպես շարունակվեց, ասածս չի մնա միայն փիլիսոփայական մակարդակում»:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյան