ԼՐԱՀՈՍ
23 Nov 2024

«Տգիտությունից բացի նաև ստորություն է»․Լևոն Քոչարյան

 	«Տգիտությունից բացի նաև ստորություն է»․Լևոն Քոչարյան

«1.5 միլիոն հայեր ցեղասպանվել են ու շատերն էլ աքսորվել իրենց տներից, քաղաքներից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, ներառյալ մշակութային ժառանգությունը:

 

Այս փաստն ընդունել են աշխարհի գրեթե 30 երկրներ, դատապարտելով Օսմանյան Կայսրության արածն ու որակել դա ցեղասպանություն:

 

Այս ամենի արդյունքում է, որ այսօրվա Թուրքիայի արևելյան մասը հայերն անվանում են «Արևմտյան Հայաստան»:

 

Եվ սա բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է»։

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան