ԼՐԱՀՈՍ
23 Nov 2024
Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ Բաքուն համաժողովի շրջանակներում Կանաչ գոտում կանցկացնի «Ադրբեջանական Երևան» միջոցառումը․ «Ազգային Ճակատ»
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են օգտագործել Բաքվում անցկացված COP29 կլիմայական գագաթնաժողովը որպես հակահայկական քարոզչության հարթակ
Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները գրում են, որ Բաքուն համաժողովի շրջանակներում Կանաչ գոտում կանցկացնի «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։
Այն կազմակերպել է Հեյդար Ալիևի Հիմնադրամը, որի նախագահը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է, իսկ փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով կեղծել պատմությունը եւ տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։
«Ազգային Ճակատ»