ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 Jun 2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծը։ Այս հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չանցկացվեց՝ արտակարգ դրության պատճառով: Հիմա էլ՝ չեղարկվում է: Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագիծը Էդմոն Մարուքյանը հակասահմանադրական է համարում:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք գտնում են, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց, և չեն մասնակցելու քվեարկությանը, որ իրենց ձայներով չապահովեն այն անցնելուն: Նա նաև կոչ արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործընկերներին չմասնակցել քվեարկությանը, որովհետև իրենք նույնպես դեմ են արտահայտվել:
Խորհրդարանի 2-րդ մեծամասնությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը քննարկելու համար 20 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո Դեմ քվեարկեց: