ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
30 May 2020

Ռասիստական դրսևորումներն ու աֆրոամերիկացու սպանությունը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել ԱՄՆ-ում

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում օրեր առաջ ձերբակալության ժամանակ ոստիկանը գետնին էր տապալել սևամորթ մի տղամարդու և ծնկով սեղմել կոկորդը: Աֆրոամերիկացին Ջորջ Ֆլոյդն էր, որը շնչահեղձ էր եղել՝ կորցնելով գիտակցությունը, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր: Հենց այս սպանությունն էլ զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Միացյալ Նահանգներում: Միջադեպի հնչեղությունից հետո Մինեապոլիսում մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած երեք սպային, որոնք ոչինչ չեն ձեռնարկել աֆրոամերիկացու կյանքը փրկելու համար: Մինեապոլիսի բնակիչները իրավապահ համակարգի աշխատակիցներին մեղադրեցին ռասիզմի մեջ և այրեցին ոստիկանության շենքը: